ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մի քանի մարդ է տուժել, հայտնում է ABC News-ը։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Սթրաթմոր քաղաքում, հայտնել են Տուլարե շրջանի շերիֆի գրասենյակից։
Հրաձգության մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 19:40-ի սահմաններում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։
«Շտապօգնության մեքենաները մի քանի տուժածի տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, իսկ մյուսներն այնտեղ են հասել մասնավոր տրանսպորտով», — ասվում է շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ։
Իրավապահները ճշտում են տուժածների թիվը։
Տեղական KFSN հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն ինը մարդ է վիրավորվել։





























