Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ, իր կարծիքով, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Բորիս Պիստորիուսը և Ուես Սթրիթինգը ոչ ադեկվատ վիճակում են։

Այսպես է նա պատասխանել Ռուսաստանի տարածքին ուկրաինական հարվածների վերաբերյալ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունների մասին հարցին։

«Ես չեմ կարող մեկնաբանել այն մարդկանց հայտարարությունները, որոնք, իմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են», — ասել է Լավրովը լրագրող Պավել Զարուբինին։