Չինաստանում կարգապահական ստուգում և վերահսկողական քննություն են սկսել Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի (CNPC) գլխավոր տնօրենի տեղակալ Սե Ցզյունի նկատմամբ, հաղորդում է China Daily-ն։

Նա կասկածվում է կուսակցական կարգապահության և ազգային օրենսդրության լուրջ խախտումների մեջ, կիրակի հայտնել են Չինաստանի կոմունիստական կուսակցության կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը և Պետական վերահսկողության կոմիտեն։

Ավելի վաղ Սեն մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել նավթի և գազի արդյունահանմամբ զբաղվող CNPC-ի հարավարևմտյան ստորաբաժանումում։ Մասնավորապես, նա եղել է գլխավոր տնօրենի տեղակալ և գործադիր տեղակալ, կուսակցական կազմակերպության քարտուղար և ստորաբաժանման գլխավոր տնօրեն։

Բացի այդ, Սեն ղեկավարել է կորպորացիայի պլանավորման և զարգացման դեպարտամենտները՝ համակարգելով նաև միջազգային համագործակցությունը, ինչպես նաև էներգիայի նոր աղբյուրների զարգացումն ու նոր նյութերի արտադրությունը։

2022 թվականի հունվարին Սե Ցզյունը նշանակվել է CNPC-ի ղեկավար կուսակցական խմբի անդամ և ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ։