Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Սուրբ Գևորգի օրվա առթիվ ներում է շնորհել 232 մարդու, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով պետության ղեկավարի աշխատակազմին։

Ներումը տարածվում է ազատազրկման ձևով պատիժ կրող 216 անձի և ևս 16 դատապարտյալի վրա, որոնց նկատմամբ նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ։

Վրաստանի նախագահի աշխատակազմում նշել են, որ որոշումն ընդունվել է պետության ղեկավարի սահմանադրական լիազորությունների շրջանակում և հիմնված է մարդասիրության սկզբունքների ու պետական շահերի վրա։