ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին մեղադրել է նավթի բարձր գները պահպանելու փորձի մեջ։

«Ե՛վ դեմոկրատները, և՛ Իրանը ամեն ջանք գործադրում էին նավթի գները հնարավորինս երկար բարձր մակարդակի վրա պահելու համար, իսկ ընտրություններից հետո նավթի գները նվազեցին՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նա ափսոսանք է հայտնել, որ ամերիկացիները քվեարկությունից առաջ դրան ուշադրություն չեն դարձրել և աջակցել են դեմոկրատներին։

«Ափսոս, որ ընտրողները դա չհասկացան նախքան իրենց ընտրությունը կատարելը, բայց ընդհանուր առմամբ այս ընտրությունները բավականին «տարօրինակ» էին», - նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Իրանի առաջնորդները դեմոկրատներին համարում են թույլ և անարդյունավետ, իսկ ԱՄՆ-ը՝ քայքայվող երկիր։

«Բայց ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա», - վստահեցրել է Սպիտակ տան ղեկավարը։

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով, որոնցում ամերիկացիներն ընտրում էին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և 35 սենատորների, դեմոկրատները վերահսկողություն են ստացել Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։