Նոր Սահմանադրության նախագծում, Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող մասում մի փոքր փոփոխություն է կատարվել։
Գործող Սահմանադրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։
Իսկ նոր նախագծում նշված է. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով»։
Իսկ ահա այդ հոդվածի առաջին մասը մնացել է անփոփոխ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։




























