Երեկ՝ նոյեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Արթուր Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, Էդգար Հ․-ի վարած «Opel» մակնիշի, Նարեկ Կ․-ի վարած «Toyota» մակնիշի և Վարուժան Ղ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։