Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացվել է «աղիքային սուր անանցանելիություն» ախտորոշմամբ։ Այս մասին հայտնել է CNN Brasil հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական տեղեկագրին։
«DF Star հիվանդանոցը հայտնում է, որ հանրապետության նախկին նախագահն այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ «աղիքային սուր անանցանելիություն» ախտորոշմամբ», — տեղեկագրից մեջբերում է հեռուստաալիքը։
Բոլսոնարուի վիճակը կայուն է։ Հիվանդանոցից նրա դուրսգրման ժամկետը դեռևս անորոշ է։
Նոյեմբերի 20-ին Բրազիլիայի նախկին նախագահի որդին՝ Կառլոս Բոլսոնարուն, հայտարարել էր, որ հայրը հիվանդանոց է տեղափոխվել որովայնի շրջանում սուր ցավերի պատճառով։ Նա նաև նշել էր, որ անազատության մեջ հոր առողջական վիճակն օրեցօր վատթարանում է՝ հիշեցնելով, որ դանակով հարձակումից հետո նա ավելի քան ինը վիրահատություն է տարել։
2025 թվականի նոյեմբերին Բոլսոնարուին ձերբակալել են էլեկտրոնային թևնոցը հանելու փորձից հետո։ Նույն տարվա սեպտեմբերին դատարանը նրան դատապարտել էր 27 տարի և երեք ամիս ազատազրկման՝ գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ պետական հեղաշրջման փորձի համար։





























