Երևանի Ագաթանգեղոսի փողոցի ասֆալտն ամբողջությամբ «կլպել են», որպեսզի ասֆալտ անեն։ Այս փողոցում ընթացող աշխատանքները, ըստ Երևանի քաղաքապետարանի, ճանապարհային միջին նորոգման ծրագրի մաս են կազմում։

Սակայն խնդիրն այն է, որ արդեն քանի օր է Երևանում անձրև է գալիս, և ամենայն հավանականությամբ, ասֆալտապատումը կիրականացվի անձևի տակ, ինչպես եղել է տարբեր այլ հատվածներում։