Բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը պետք է լինի ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասը և մնում է Իրանի պահանջներից մեկը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը պետք է լինի ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասը։ Մի՞թե կարող է այնպիսի համաձայնագիր կնքել, որի պայմաններում պատերազմը շարունակվում է։ Ուստի սա Իրանի պահանջներից մեկն է», — նշել է նա ճեպազրույցի ընթացքում։

Բաղայիի խոսքով՝ այս պահանջը ոչ միայն բխում է Իրանի շահերից, այլև արտացոլում է ողջ տարածաշրջանի հանդեպ երկրի պատասխանատվությունը, քանի որ Թեհրանը տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը դիտարկում է որպես մեկ ամբողջություն։ Դիվանագետն ընդգծել է, որ Իրանի պահանջները հստակ են, և ԱԳՆ-ն վճռականորեն ու հետևողականորեն հետամուտ է լինելու դրանց կատարմանը։