Ռուսաստանում ձերբակալել են քրեական աշխարհում Վալտեր անունով հայտնի 80-ամյա Վալիկո Ջեջեային։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։
«Վալիկո Ջեջեան հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ տարածքում՝ Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից», — հայտնել է աղբյուրներից մեկը։
Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Ջեջեայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հանցավոր աստիճանակարգում բարձրագույն դիրք զբաղեցնելու համար՝ ՌԴ քրեական օրենսգրքի 210.1 հոդվածով։ Աղբյուրը հստակեցրել է, որ Ջեջեային ձերբակալել են Շերեմետևո օդանավակայանում։





























