Նոր Սահմանադրության նախագծով Անվտանգության խորհրդի և Հանրային խորհրդի մասին առանձին դրույթներ չեն նախատեսվում։

Այդ մարմինների ստեղծման և գործունեության հարցերը կարող են կարգավորվել օրենքներով՝ հնարավորություն տալով պետական կառավարման համակարգը հարմարեցնելու երկրի կարիքներին։

Այսպիսով, նոր Սահմանադրությունը սահմանում է Կառավարության և գործադիր իշխանության մյուս մարմինների աշխատանքի հիմնական կանոնները՝ կարևորելով պետական մարմինների համագործակցությունը, Կառավարության բաց աշխատանքը և Ազգային ժողովի վերահսկողությունը։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծը և դիմել է ուղերձով: Նոր սահմանադրության նախագիծը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։