Գրաֆիկական պրոցեսորներ մշակող «Nvidia» ընկերության կապիտալիզացիան ուրբաթ օրը նվազել է 14%-ով, ինչի արդյունքում ընկերությունը դուրս է մնացել աշխարհի երեք խոշորագույն ընկերությունների ցանկից՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։ Այս մասին են վկայում բորսայական սակարկությունների տվյալները։

Նոյեմբերի 12-ին «Nvidia»-ն հայտնել էր, որ ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոններից։ Դա տեղի է ունեցել կին ձեռնարկատեր Էլիս Հուանգի հետ նրա մտերիմ հարաբերությունների շուրջ բռնկված սկանդալից հետո. լրատվամիջոցները նրան անվանել են չինական կառավարական կառույցների համար տեղեկատվության աղբյուր։

Ուրբաթ օրվա սակարկությունների արդյունքներով «Nvidia»-ի բաժնետոմսերն էժանացել են 14%-ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 125,53 դոլարի։ Այսպիսով, ընկերության կապիտալիզացիան կազմել է 3,03 տրիլիոն դոլար։

Արդյունքում ընկերությունն իջել է աշխարհի խոշորագույն ընկերությունների ցանկի չորրորդ հորիզոնական։ Մեկ օր առաջ «Nvidia»-ն երրորդն էր՝ 3,525 տրիլիոն դոլար ցուցանիշով։

Իսկ մինչ Հուանգի հրաժարականի մասին հայտարարությունը՝ նոյեմբերի 11-ի տվյալներով, «Nvidia»-ի կապիտալիզացիան կազմում էր 4,195 տրիլիոն դոլար, և այն զբաղեցնում էր երկրորդ տեղը։

Հոկտեմբերին ընկերության բաժնետոմսերն էժանացել էին 10%-ից փոքր-ինչ ավելի, իսկ նոյեմբերի սկզբից դրանց արժեքը կտրուկ անկում է ապրել՝ նվազելով արդեն գրեթե 40%-ով։

Միևնույն ժամանակ, դեռ հոկտեմբերի սկզբին ընկերության բաժնետոմսերի արժեքը պատմական ռեկորդ էր սահմանել։ «Nvidia»-ն առաջին անգամ աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկը գլխավորել էր նախանցյալ տարվա հունիսին։ Բացի այդ, անցյալ տարի այն դարձավ պատմության մեջ առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցեց 4 տրիլիոն, իսկ այնուհետև նաև 5 տրիլիոն դոլարի շեմը։