Սահմանադրության նոր նախաբանից հանել են քաղաքացիական համերաշխության մասին դրույթը։ Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
««Հայ ժողովուրդ» ձևակերպման փոխարեն որոշել են օգտագործել «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» արտահայտությունը, ինչը վկայում է այն մասին, որ այս իշխանությունները խնդիր ունեն «հայ ժողովրդի» հետ», - ասել է խորհրդարանական խմբակցության քարտուղարը՝ հավելելով, որ առաջիկայում իրենք ավելի մանրամասն կանդրադառնան նոր Սահմանադրության նախագծին, քանի որ այժմ այն դեռ ուսումնասիրության փուլում է։





























