Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազվադեպ է անդրադառնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեմային։ Նա հիանալի հասկանում է, թե այդ ամենն իր համար ինչ վտանգներ է պարունակում։ Այս մասին նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
«Այս ամենն արեցին ու ստացան 49,7 տոկոս։ Փաշինյանի օրոք երեք ընտրարշավ է անցկացվել, և վերջին ընտրություններում նա հավաքել է ձայների ամենացածր տոկոսը», - հավելել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես ողջ հայության իղձերը կյանքի կոչելուն կոչված պետություն, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի հայեցակարգը բոլորովին այլ բան է ենթադրում։
«Նա հիմա էլ է սահմանափակում մարդկանց ընտրական իրավունքները», - հավելել է Խաչատրյանը։





























