Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։
Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի TRIPP նախագծի իրականացումը, որի գործնական փուլի մեկնարկը տրվել է այսօր։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված քայլերի իրականացման գործում ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։
Արյե Լայթսթոունը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և նախագահ Թրամփի հետ հանդիպման հրավերը։ Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը նշել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների և զարգացումների շուրջ։




























