Բելգիացիների թագավոր Ֆիլիպը չորրորդ անգամ չի ընդունել Բելգիայի կառավարության ղեկավար Բարտ Դե Վևերի հրաժարականը՝ նրան հանձնարարելով շարունակել բյուջեի շուրջ բանակցությունները։ Այս մասին ասվում է թագավորական պալատի հայտարարության մեջ։

«Թագավորը վարչապետին հանձնարարել է շարունակել բյուջեի շուրջ բանակցությունները», - ասվում է փաստաթղթում։

Վարչապետը արդյունքների մասին պետք է զեկուցի նոյեմբերի 30-ին։