Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի ավելի քան 450 դպրոց նոյեմբերի 23-ի առավոտյան էլեկտրոնային փոստով պայթյունի սպառնալիք պարունակող նամակներ է ստացել։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության վարչությունը։
Ոստիկանությունը կապ է հաստատել կրթության կառավարման մարմնի հետ և գնահատել սպառնալիքը։ Այս պահին նամակներ ստացած դպրոցներին սպառնացող կոնկրետ վտանգի մասին տեղեկություններ չկան։
Քննիչները պարզում են նամակներն ուղարկողի ինքնությունը։
Ավելի վաղ պայթյունի սպառնալիք պարունակող զանգվածային նամակներ էին ստացել նաև Իտալիայի և Մեծ Բրիտանիայի դպրոցները։ Reuters-ի տվյալներով՝ նման նամակներ են ստացել Իտալիայի մոտ 6 300 և Հյուսիսային Իռլանդիայի շուրջ 300 դպրոցներ։





























