ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 23-ին, կազմել է 360.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 395.09 դրամ (նվազել է 0.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.39 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–359.5 դրամով, վաճառվում է 361-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 390-394 դրամով, վաճառվում է 396–402.5 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.11–4.22 դրամով, վաճառվում է 4.28–4.51 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361 դրամով:

Եվրոն գնվում է 394 դրամով, վաճառվում է 397 դրամով:

Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.28 դրամով: