Բաքվում ես հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ մեր քաղաքական և տնտեսական համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ Դրա մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։

«Ադրբեջանը գտնվում է մի տարածաշրջանի հենց կենտրոնում, որն ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում մեր արտաքին քաղաքականության համար։

Ես վերահաստատել եմ Իտալիայի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, որը հիմնարար նշանակություն ունի տարածաշրջանի կայունության և աճի համար։ Մենք նաև զգալի ուշադրություն ենք դարձրել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և էներգետիկ ու լոգիստիկ միջանցքների բազմազանեցմանը՝ Միջին միջանցքից մինչև Կանաչ էներգետիկ միջանցք, որը կկարողանա էներգիա մատակարարել Եվրոպա և արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել իտալական ընկերությունների շրջանում։

Մենք բարեկամության ոգով միասին աշխատում ենք ընդհանուր նպատակին հասնելու ուղղությամբ՝ ամրապնդել Եվրոպայի և Ասիայի միջև կապերը և նոր հնարավորություններ ստեղծել մեր երկրների աճի համար»,- նշել է նա։