Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի և նրա կրտսեր քրոջ՝ արքայադուստր Մարգարետի մանկական զգեստները դեկտեմբերի 3-ին կհանվեն աճուրդի, հայտնել է The Telegraph թերթը։

«Եղիսաբեթ II-ի մանկական զգեստները կհանվեն վաճառքի», — ասվում է հրապարակման մեջ։

Սկզբում հագուստը պատկանել է քույրերի դայակ Կլարա Նայթին։ 1946 թվականին նրա մահից հետո իրերը ժառանգել են նրա ազգականները։ Հետագայում զգեստները որոշ ժամանակ ցուցադրվել են թանգարանում, իսկ 2016 թվականին բրիտանացի հնավաճառ Դենիել Հեդենը դրանք ձեռք է բերել թագավորական ընտանիքի հետ կապված այլ իրերի հետ միասին։

Հինգ տարի անց հավաքորդը հեռուստահաղորդման ժամանակ նկատել է պատանի Եղիսաբեթի լուսանկարը, որում նա երիցուկներով զարդարված կանաչ զգեստով էր։ Նույնպիսի զգեստ կար նաև նրա ձեռք բերած իրերի շարքում։ Հագուստի իսկությունը հաստատվելուց հետո Հեդենը մի քանի տարի այն ներկայացրել է ցուցահանդեսներում։

Վաճառքը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ Hansons Auctioneers աճուրդի տանը։ Իրերի նախնական արժեքը կազմում է 600-ից մինչև 6,5 հազար ֆունտ ստեռլինգ։