Ստամբուլում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ ի պաշտպանություն մամուլի ազատության։ Ցույցի առիթ է դարձել Թուրքիայում մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների փակումը։ Cumhuriyet թերթի տվյալներով՝ ակցիային հազարավոր մարդիկ են մասնակցել, իսկ ցուցարարների շարասյունը ձգվել է մի քանի կիլոմետր։ Ինչպես նշում է ARD-ի թղթակիցը, մասնակիցների շրջանում հատկապես շատ են եղել ավագ տարիքի մարդիկ (հիմնականում 50–60 տարեկան)։ Հավաքն անցկացնելու կոչ է արել ընդդիմադիր Yeni կուսակցությունը, փոխանցում է DW-ն։
Վերջին շաբաթներին թուրքական իշխանություններն արտաքին կառավարման են հանձնել Sözcü TV հեռուստաալիքը, փակել են Halk TV-ն և արգելափակել T24 անկախ պարբերականի կայքը։ Համարվում է, որ երկրի մեդիադաշտի շուրջ 95%-ը վերահսկում են իշխանությունները։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատմամբ՝ մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում Թուրքիան 180 երկրի շարքում զբաղեցնում է 163-րդ հորիզոնականը։





























