Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 1-ին նրբանցքի 47/1 հասցեում վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող բեռնատար գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է, ինչի հետևանքով սկսվել է արտահոսք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները իրականացրել են հերթապահություն և օգնել են հեղուկի տեղափոխմանը։