2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի օտարերկրացիների՝ արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին ծանուցելու կարգը։
Ըստ նոր պահանջների՝ նշված ծանուցումների ներկայացման կարգը կախված կլինի գործատուի կարգավիճակից։
Ֆիզիկական անձի մոտ աշխատելու դեպքում օտարերկրացիները պետք է արտոնագիրն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում ինքնուրույն ծանուցում ներկայացնեն Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին։
Իսկ եթե օտարերկրացին աշխատում է իրավաբանական անձի մոտ, ապա աշխատանքային պայմանագրի կնքման և լուծման մասին ծանուցումները Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին է ներկայացնում գործատուն՝ եռօրյա ժամկետում։
Օտարերկրացուն աշխատանքից ազատելու մասին Ռուսաստանի ՆԳՆ-ին ժամանակին չծանուցելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ մինչև 800 հազար ռուբլու չափով վարչական տուգանքի կամ մինչև 90 օր ժամկետով գործունեության վարչական կասեցման տեսքով։
Գործատուի համար օտարերկրացու աշխատանքային գործունեության մասին ծանուցում ներկայացնելու ամենահարմար եղանակը «Госуслуги» պորտալից օգտվելն է։



























