Պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած հայկական Zeel AI ընկերությունը Նիգերիայի Arridex արդյունաբերական խմբի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է կնքել։

Համաձայնագրի շրջանակում Zeel AI-ի ինքնավար համակարգերն ու արհեստական բանականության հնարավորությունները կընդգրկվեն Arridex-ի առաջարկների պորտֆելում, իսկ արտադրությունը կիրականացվի Նիգերիայում։

Zeel AI ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին՝ որպես գիտահետազոտական կենտրոն։ Դրա հիմնական արտադրանքը ZEEL A5 PRO թափառող զինամթերքն է, որը, ընկերության պնդմամբ, ունակ է խոցելու մինչև 60 կմ/ժ արագությամբ շարժվող թիրախներ։

Թռիչքի հայտարարված տևողությունը 50-90 րոպե է, իսկ գործողության հեռահարությունը մեծացված հեռահարությամբ տարբերակում՝ մինչև 120 կմ։