«Մենք Ադրբեջանի հետ բանակցություններ ենք վարում ռուսական գազի տարանցման հարցով»։

Դրա մասին հայտարարել է Իրանի նավթի նախարարի պարտականությունները կատարող Համիդ Բովարդը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նա հավելել է, որ Իրանն առաջ է մղում Կասպից ծովում նավթային հանքավայրերի շահագործման շուրջ բանակցությունները։