ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ավելի քան երկու տասնյակ իրանական փոխանակման կետերի, ընկերությունների և անձանց նկատմամբ։

«Այս լայնածավալ միջոցառումներն ուղղված են Իրանի համաշխարհային ստվերային բանկային ցանցերի խաթարմանը։

Այն պայմաններում, երբ Իրանի տնտեսությունը տուժում է խիստ պատժամիջոցներից, իսկ նավթի վաճառքից ստացվող եկամուտները շարունակում են նվազել, վարչակարգի ստվերային բանկային համակարգի գործունեությունն ապահովող միջնորդներն ավելի ու ավելի հաճախ չեն կարողանում երկիր վերադարձնել արտահանման հասույթը։ Միաժամանակ նրանք հարստանում են՝ յուրացնելով պետական միջոցները, որոնք իրավամբ պատկանում են Իրանի ժողովրդին»,- նշել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունում։