Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալ Աբբաս Մոքթադային SNN-ին հայտարարել է, որ պատերազմի վերսկսման դեպքում Թեհրանի պատասխան գործողությունների համար աշխարհագրական սահմանափակումներ չեն լինի։
«Անգլիայում, Գերմանիայում կամ Բուլղարիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան մեզ համար չի տարբերվի Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայից։ Եթե Միացյալ Նահանգները որևէ երկրի տարածքն օգտագործի Իրանի դեմ գործողությունների համար, այդ տարածքը կարող է ներառվել Իրանի պատասխան հարվածների թիրախների ցանկում»,- նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։





























