ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այցով մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Նոյեմբերի 24-25-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կայցելի ԱՄՆ Ֆլորիդա նահանգ։ Չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, գլխավոր քարտուղարը կհանդիպի Թրամփի հետ՝ Մար ա Լագոյում գտնվող նրա նստավայրում», - ասվում է ՆԱՏՕ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Ռյուտեն հանդիպումներ կունենա նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բանակցությունների թեմաները չեն բացահայտվում։
Այս այցի ընթացքում Ռյուտեն չի նախատեսում շփվել լրագրողների հետ։




























