Սերբիայի Կրագուևաց քաղաքի տեխնիկական ուսումնարանում (որտեղ ընդունվում են 8-րդ դասարանն ավարտելուց հետո) աշակերտը կրակ է բացել։ Սերբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկու մարդ է վիրավորվել։
«Այսօր առավոտյան Կրագուևացի տեխնիկական ուսումնարանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ․ մեկը հրազենային վնասվածք է ստացել, իսկ մյուսը վիրավորվել է ապակու բեկորներից։ 17-ամյա հարձակվողը ձերբակալվել է»,– ասվում է հաղորդագրության մեջ։





























