Ուկրաինային մատակարարելու համար նախատեսված շուրջ 60 Patriot զենիթահրթիռային համալիրների հրթիռների առաքումը մինչ օրս չի ստացել Պենտագոնի թույլտվությունը, թեև ԱՄՆ-ն ավելի վաղ համաձայնեցրել էր մատակարարումը։ Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պենտագոնը հետաձգում է Ուկրաինային Patriot հրթիռների մատակարարումները», — ասվում է հրապարակման մեջ։
Թերթի զրուցակիցների տեղեկություններով՝ Կիևին սպառազինության փոխանցումը ձգձգում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, փոխանցում է RT-ն։
FT-ի աղբյուրների խոսքով՝ խոսքը PAC-2 և PAC-3 տարբերակների կալանիչ հրթիռների մասին է, որոնց մի մասը նախատեսվում էր փոխանցել եվրոպական պետությունների պաշարներից։




























