Նավթի գները երեքշաբթի առավոտյան նվազում են նախորդ առևտրաշրջանի արդյունքներով գրանցված կտրուկ անկումից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 88,68 դոլարով, ինչը 0,69 դոլարով (0,77%) ցածր է նախորդ առևտրաշրջանի փակման գնից։ Երկուշաբթի դրանք էժանացել էին 3,2 դոլարով (3,46%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 89,37 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները էժանացել են 0,63 դոլարով (0,79%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 79,54 դոլարի։ Նախորդ առևտրաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 3,24 դոլարով (3,88%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 80,17 դոլարի։