Իսրայելական Air ընկերությունն արդեն ավելի քան երկու տարի զբաղվում է բեռնատար անօդաչու թռչող սարքերի մշակմամբ։ Նրա նոր՝ eVTOL դասի Air 120D ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող անօդաչու թռչող սարքը նախատեսված է ԱՄՆ պատերազմի նախարարության կարիքների համար մինչև 250 կգ քաշով բեռներ տեղափոխելու համար։

Անօդաչու սարքը կկարողանան օգտագործել նաև առևտրային օպերատորները՝ միջին հեռավորությունների վրա բեռնափոխադրումներ կազմակերպելու համար։ Այն ունի 2 խորանարդ մետր ծավալով ընդարձակ բեռնախցիկ, հագեցած է ինքնավար կառավարման համակարգով և կարող է գործել առանց օդաչուի մասնակցության։

Բեռնատար eVTOL անօդաչու սարքի գլխավոր առավելություններից մեկը փոքր հարթակներից ուղղահայաց օդ բարձրանալու և դրանց վրա վայրէջք կատարելու հնարավորությունն է։ Առաջին սերիական սարքն ընթացիկ տարվա ապրիլին ցուցադրական թռիչք է կատարել Ֆլորիդայում, գրում է «Техкульт»-ը։ Ապագայում Air 120D սարքերը կկարողանան մատակարարումներ իրականացնել հեռավոր ռազմաբազաներին և կատարել մարդասիրական առաքելություններ։ Սերիական արտադրությունը կկազմակերպվի ԱՄՆ տարածքում։