Ուկրաինան պատասխանատվություն կկրի Լիբիայի ինքնիշխանությունը խախտելու համար։ Դրա մասին RT-ին տված մեկնաբանությունում հայտարարել են երկրի խորհրդարանի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում։

Նշվում է, որ հետաքննությունը կանդրադառնա բոլոր նրանց, ովքեր ծրագրել են Բենղազիի նավահանգստի վրա հարձակումը։

«Ուկրաինան, ինչպես ցանկացած այլ պետություն, որը հնարավոր է համարում Լիբիայի աշխարհագրական դիրքն օգտագործել ռազմական գործողություններ իրականացնելու համար, պարտավոր է հարգել երկրի ինքնիշխանությունը և գիտակցել, որ դրա ցանկացած խախտում հետևանքներ կունենա»,- հայտարարել է հանձնաժողովի անդամ Թարեք ալ-Ջարուշին։

Նա միաժամանակ ուկրաինական կողմից պահանջել է միջադեպի վերաբերյալ պաշտոնական և սպառիչ պարզաբանումներ ներկայացնել։

Այսօր ավելի վաղ Լիբիայի ափերի մոտ ուկրաինական ծովային անօդաչուները խորտակել են ռուսական «Մերկուրի» կորվետը և ոչնչացրել Կա-27 մարտական ուղղաթիռը: