Eurojackpot վիճակախաղի հերթական խաղարկության ժամանակ հաղթողը իսկապես խոշոր շահում է ունեցել՝ 10 միլիոն եվրոյի ջեքփոթ։ Շահումի մասին հայտնել է Արևմտագերմանական վիճակախաղը։ Շվեդիայից խաղացողը միակն էր, որը ճիշտ էր գուշակել Eurojackpot-ի բոլոր թվերը՝ 15, 28, 29, 34 և 35, ինչպես նաև երկու եվրոթվերը՝ 5 և 9։ Այսպիսով, գլխավոր մրցանակը գնում է Սկանդինավիա։
Երկրորդ մրցանակային կարգում հինգ շահող թվերն ու մեկ եվրոթիվը գուշակել են երեք խաղացողներ՝ Հեսսենից, Նորվեգիայից և Շվեդիայից։ Նրանցից յուրաքանչյուրը կստանա 579 հազար 803,80-ական եվրո, հայտնում է Bild-ը։ Ամեն երեքշաբթի և ուրբաթ Հելսինկիում խաղարկվում են 50 հնարավոր թվերից հինգ շահող թվեր և 1-12 միջակայքից երկու եվրոթվեր։ Խաղացողի նպատակն է նախապես գուշակել խաղարկված թվերից հնարավորինս շատերը։ Eurojackpot-ի յուրաքանչյուր խաղարկությամբ հաղթողի համար նախատեսվում է առնվազն 10 միլիոն եվրո։ Առավելագույն ջեքփոթը կազմում է 120 միլիոն եվրո։




























