ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն այսօր քննարկել են անցած շաբաթ տեղի ունեցած՝ Լեհաստանի օդային տարածքի խախտումները։
«Դա վտանգավոր միջադեպ էր, և Ռուսաստանը կրում է ամբողջ պատասխանատվությունը։ ՆԱՏՕ-ի և դաշնակիցների ուժերն օպերատիվ կերպով արձագանքել են օդային տարածքի խախտումներին։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն այժմ քննարկում է լրացուցիչ ուժերի տեղակայման հարցը։ Բոլոր դաշնակիցները լիակատար համերաշխություն են հայտնում Լեհաստանին։ ՆԱՏՕ-ն մնում է միասնական, պատրաստ և հավատարիմ՝ ցանկացած սպառնալիքից պաշտպանելու իր հանձնառությանը»,- նշել են դաշինքում։





























