ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գնված վիճակախաղի տոմսը տիրոջը բերել է 847 միլիոն դոլար, ինչը դարձել է ամերիկյան Powerball վիճակախաղի պատմության մեջ իններորդ ամենախոշոր ջեքփոթը, հայտնել է WABC հեռուստաալիքը։
«Նյու Ջերսիի բնակիչը հարստացել է 847 միլիոն դոլարով. մեկ տոմսով շահել են Powerball վիճակախաղի ջեքփոթը», — գրել է հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հաջողակ տոմսը վաճառվել է Մոնթվեյլ քաղաքի Wegmans ցանցի սուպերմարկետում։ Խաղացողը գուշակել է խաղարկված բոլոր վեց համարները՝ 15, 34, 41, 53, 56 և 21 համարի լրացուցիչ Powerball գնդակը։
Հաղթողի ինքնությունը դեռևս անհայտ է։ Նահանգի կանոնների համաձայն, տոմսի տերը խաղարկության օրվանից սկսած՝ ուղիղ մեկ տարի ունի մրցանակի նկատմամբ իր իրավունքը ներկայացնելու համար, հայտնել է հեռուստաալիքը։
Հաղթողը պետք է ընտրի գումարը ստանալու եղանակը՝ ամբողջ 847 միլիոն դոլարը՝ 29 տարվա ընթացքում տարեկան վճարումներով, կամ միանվագ կանխիկ վճարում՝ 363,1 միլիոն դոլարի չափով (երկու գումարն էլ նշված է մինչև հարկերի պահումը), նշել է հեռուստաալիքը։
847 միլիոն դոլարի շահումը դարձել է Powerball-ի պատմության մեջ իններորդ ամենախոշոր ջեքփոթը, հայտել է հեռուստաալիքը։ Այս մրցանակը շահել են այն բանից մոտ երեք ամիս հետո, երբ օգոստոսին Իլինոյսում գնված տոմսը բերել էր ռեկորդային 1,04 միլիարդ դոլար՝ զբաղեցնելով վարկանիշի ութերորդ հորիզոնականը։
Պատմության մեջ ամենախոշոր շահումը շարունակում է մնալ Powerball-ի 2,04 միլիարդ դոլարի ջեքփոթը, որը 2022 թվականի նոյեմբերին շահել են Կալիֆոռնիայում գնված միակ հաջողակ տոմսով։


























