Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող 69 անօդաչու թռչող սարք։ Այս մասին «Մաքս» մեսենջերում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա տվյալներով՝ առաջին 11 անօդաչուների ոչնչացումն արձանագրվել է Մոսկվայի ժամանակով ժամը 23:05-ին։
Եվս 21 անօդաչու թռչող սարքի որսման մասին վերջին հաղորդագրությունը հրապարակվել է Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ին։
Բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։




























