Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Բաթումում թուրքական «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» միջև ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից հետո կանչել է Անկարայում Վրաստանի դեսպանին, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտնել են, որ դիվանագետին բողոք է ներկայացվել տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, ինչպես նաև փոխանցվել են համապատասխան ապացույցներ։

Անկարան պահանջել է միջադեպի համակողմանի քննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար մեղավոր անձանց։