ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանում ռուսական ռազմակայանն անվանել է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման կարևոր տարր։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա բանակցություններում կանդրադառնան Հայաստանում ՌԴ ռազմակայանի թեմային։
«Այս ռազմակայանը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։





























