Իրանի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության դեպքում տեղակայել հակաօդային պաշտպանության ուժեղացված համակարգ, հաղորդել է Tasnim գործակալությունը։
Ծովակալի խոսքով, եթե ԱՄՆ-ը վերսկսի ռազմական գործողությունները, ապա կբախվի հակաօդային պաշտպանության վերջերս մշակված ժամանակակից համակարգերին, որոնք նախատեսված են հակառակորդին «լուրջ վնաս» հասցնելու համար։
«Ցանկացած հարձակման դեպքում (ԱՄՆ-ը) կտեսնի այս համակարգերի արդյունավետությունն ու հնարավորությունները», - ասել է նա՝ հավելելով, որ հակամարտության ընթացքում Իրանը հասկացել է, որ հակաօդային պաշտպանության ամրապնդումն առանցքային առաջնահերթություն է։





























