«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը շարունակվում է հանձնաժողովների աշխատանքների ձևաչափով։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են «Հայկական խորհուրդ» նախաձեռնությունից։
Նշենք, որ ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել երեկ՝ նոյեմբերի 26–ին։ Երեկ նրանք հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել ԱԽ քարտուղարին, տեղի է ունեցել մտքերի և տեսակետների փոխանակում։
Ընդհանուր առմամբ, նախաձեռնության 5–րդ հանդիպմանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների 60 ներկայացուցիչ։





























