ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին համաձայնության հասնելու հնարավորություն է տալիս, քանի որ Վաշինգտոնը մոտ է Թեհրանի նկատմամբ հաղթանակին։

«Հաղթանակն արդեն մոտ է։ Անկեղծ ասած՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ես ցանկանամ», - ասել է Թրամփը Գոհաբանության օրվա առթիվ ամերիկացի զինծառայողների հետ շփման ընթացքում։

Նրա խոսքով՝ Սպիտակ տունը շարունակում է Իրանին բանակցությունների հնարավորություն առաջարկել։

«Մենք փորձում ենք քաղաքավարի լինել։ Մենք նրանց տալիս ենք գործարք կնքելու և բազմաթիվ կյանքեր փրկելու բոլոր հնարավորությունները, բայց վստահ չեմ, որ նրանք կօգտվեն դրանից», - նշել է ԱՄՆ նախագահը։