«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում եւ չի խոչընդոտում խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է օգտագործել այդ փաստարկը՝ համաձայնագրի կնքումից խուսափելու նպատակով։
Այնուամենայնիվ, TRIPP-ի տնտեսական տրամաբանությունը, որը Բաքվին տալիս է դեպի Նախիջեւան ամենակարճ ճանապարհը, Անկարային՝ ուղիղ ելք դեպի տարածաշրջան, իսկ Երեւանին՝ ներդրումներ, աշխատատեղեր եւ տարանցիկ հանգույցի կարգավիճակ, նախագիծը դարձնում է շահավետ բոլոր կողմերի համար»:
Նման դիտարկում է անում քաղաքագետ Արմեն Վարդանյանը`ուշադրություն հրավիրելով Նախիջեւանի տարածքով Հայաստանի քաղաքացիների տեղաշարժի չլուծված հարցի վրա.-Մեխանիզմը դեռ չկա, այն անհրաժեշտ է համաձայնեցնել։ Իմ կարծիքով՝ այստեղ պետք է գործի հայելայնության սկզբունքը. Որքան անխոչընդոտ ադրբեջանցիները կանցնեն Հայաստանի տարածքով, նույնքան ազատ էլ հայերը պետք է տեղաշարժվեն Ադրբեջանի տարածքով։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





























