ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորմամբ շահագրգռված են ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան, այլև ՆԱՏՕ-ն։

«Կարծում եմ՝ Պուտինը կցանկանար, որ պատերազմը դադարեր։ Ես այդպես եմ կարծում։ Իսկ տանգոյի համար երկուսն են պետք», - հայտարարել է Թրամփը Ֆլորիդայում զինվորականների հետ շփման ժամանակ։

«Կարծում եմ՝ մյուս կողմը նույնպես ցանկանում է, որ սա դադարի։ ՆԱՏՕ-ն նույնպես ցանկանում է, որ սա դադարի», - նշել է ամերիկացի առաջնորդը։