Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և Եգիպտոսի ժողովրդին՝ Գիզայի նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 30 մարդ, 15 մարդ էլ տուժել է։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ Գիզայում բազմաթիվ կյանքեր խլած ողբերգական հրդեհի կապակցությամբ։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։





























