Հյուսիսային Կիպրոսի Գիրնեի ափերի մոտ նավի խորտակման դեպքի քննության շրջանակում ևս մեկ անձ է ձերբակալվել։
Ինչպես հայտնում է Haber Global-ը, կասկածյալը եղել է անձնակազմի անդամ։
Նա առաջինն է հայտնաբերել ճեղքը, որը ենթադրաբար դարձել է նավի խորտակման պատճառը, լուսանկարել այն և լուսանկարն ուղարկել երկրորդ նավապետին։ Տղամարդը մեկ օրով կալանավորվել է։
Report-ի տեղեկություններով՝ նա Ադրբեջանի քաղաքացի է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Հյուսիսային Կիպրոսի Գիրնեի ափերի մոտ նավ է խորտակվել։ Փրկվել է 239 մարդ։ Զոհերի թիվը հասել է 26-ի։ Մինչ այժմ միջադեպի առնչությամբ ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում՝ Ադրբեջանի երեք քաղաքացի։





























