Մեծ Բրիտանիան նախատեսում է ներդրում կատարել Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցման նախագծում։ Այն կկարողանա էլեկտրաէներգիայով ապահովել 300 հազար տնային տնտեսություն։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդին։
Նրա խոսքով՝ երկիրը 9,5 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 11,3 մլն եվրո) կներդնի 200 մեգավատտ հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար։
Հողմաէլեկտրակայանը կկառուցի Մեծ Բրիտանիայում գրանցված Elementum Energy ընկերությունը, որը գրասենյակներ ունի Լոնդոնում, Կիևում և Օդեսայում։ Ծրագրի ընդհանուր ներդրումները կկազմեն 300 մլն եվրո։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկել է ավելի քան 770 մլն ֆունտ ստեռլինգ հատկացնել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանը։ Այդ գումարը կներառի հրատապ օգնություն և երկարաժամկետ ներդրումներ վերականգնվող ու միջուկային էներգետիկայի ոլորտներում՝ գազից երկրի կախվածությունը նվազեցնելու նպատակով։





























