Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է այն պնդումները, թե ուկրաինական տարածքները պատմականորեն պատկանել են Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ նման տրամաբանությունը կարող է հանգեցնել անհեթեթ տարածքային հավակնությունների։
«Սխալ է ասել, թե այդ հողերն ի սկզբանե ռուսական են եղել։ Ժամանակին դրանք ռուսական են եղել, բայց եթե ավելի խորանանք, ռուսական հողերը պատկանել են մոնղոլներին ու թաթարներին։ Այդ դեպքում ստիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային։ Պուտինը դա հիանալի հասկանում է», — հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ տարածքների պատկանելության վերաբերյալ պատմական փաստարկները չպետք է հիմք դառնան նման եզրահանգումների համար։





























