Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը Մոսկվայում կալանավորվել է հափշտակությունների գործով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Չիբիսին մեղադրանք է առաջադրվել վատնման երկու դրվագով և կաշառք ստանալու համար։

Ակնկալվում է, որ պաշտպանական կողմը կբողոքարկի կալանավորման որոշումը։ Խափանման միջոցի ընտրության հարցով դատական նիստի ընթացքում Չիբիսն ու նրա փաստաբանները պնդում էին, որ նրա նկատմամբ պետք է տնային կալանք կիրառել։